Տնտեսական

Ռուսաստանը կսկսի ստուգել ներմուծվող գինիների արտադրությունը

Ռուսաստանը մտադիր է փորձարկել և գնահատել արտերկրից մատակարարվող գինիների արտադրության տեխնոլոգիան։ «Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ է վարում այլ երկրների հետ, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով գյուղատնտեսության նախարարությանը։

«Այժմ այս որոշումը կյանքի կոչելու համար «Ռոսսելխոզնադզոր»-ն աշխատում է շահագրգիռ երկրների գինեգործության ոլորտը համակարգողների միջև փոխըմբռնման հուշագրեր կնքելու ուղղությամբ», – թերթին հայտնել են գերատեսչությունում:

Գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնությունում խաղողագործության և գինեգործության մասին» օրենքի համաձայն՝ Ռուսաստանի իշխանություններն իրավունք ունեն վերահսկել ներմուծվող ապրանքի արտադրության տեխնոլոգիան։ «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները նախատեսում են աուդիտներ անցկացնել ըմպելիքների արտադրության տեխնոլոգիան գնահատելու համար:

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ արտադրության գնահատումն անհրաժեշտ է ներմուծվող գինու արտադրության տեխնոլոգիայի համապատասխանությունը վերահսկելու համար։ Նշվում է, որ ամենաակտիվ բանակցություններն ընթանում են Հայաստանի, Մոլդովայի և Սերբիայի հետ։ Ծառայությունը չի հստակեցրել, թե արտադրության որ փուլերն են գնահատվելու գործնականում։ Մինչ օրս Ռոսսելխոզնադզորը հուշագրի նախագիծ է ուղարկել 21 երկրի, որտեղ արտադրվում է Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող խմիչքի 90%-ը։

Share