Տնտեսական

Արգենտինայի նորընտիր նախագահի դիտարկմամբ՝ երկրում գնաճի խնդրի լուծումը կպահանջի առնվազն 1.5 տարի

Արգենտինայում բարձր գնաճի խնդրի լուծումը կպահանջի 1.5-2 տարի։ Այս կարծիքին է երկրի նորընիր նախագահ Խավիեր Մայլին, որի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:

Նախօրեին LN+ հեռուստաալիքի եթերում Մայլին ասել էր, որ Արգենտինայում հիպերինֆլյացիայի հստակ վտանգ կա, սակայն հնարավոր է համարում խուսափել դրանից։

Արգենտինան մի քանի տարի է՝ ամենաբարձր գնաճ ունեցող երկրների շարքում է։ 2022 թվականի վերջի դրությամբ գների աճը կազմել է 94.8%, 2021 թվականին՝ 50,9%, 2020 թվականին՝ 36.1%։ Հոկտեմբերին տարեկան կտրվածքով գնաճը գերազանցել է 140%-ը։

Մայլին առաջնային խնդիրը համարում է բյուջեի առաջնային դեֆիցիտից ազատվելը, որը 2023 թվականի վերջում կկազմի ՀՆԱ-ի մոտ 3%-ը։

«Այլևս չեն լինելու ենթակառուցվածքային ծրագրերի համար պետական ​​պայմանագրեր, մենք փող չունենք»,- նրա խոսքով՝ նման նախագծերը պետք է իրականացվեն մասնավոր փողերով։

 

Share