Տնտեսական

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024-ին կրճատվել է մինչև 0.7%

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024 թվականին իջեցվել է մինչև 0.7%՝ նախկին 1.8%-ից: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը:

«Բյուջետային պատասխանատվության գրասենյակն ակնկալում է, որ այս տարի տնտեսությունը կաճի 0.6%-ով, իսկ հաջորդ տարի՝ 0.7%-ով: Դրանից հետո 2025 թվականին աճը կկազմի 1.4%, 2026-ին՝ 1.9%, 2%՝ 2027-ին և 1.7%՝ 2028-ին»,- ասել է Հանթը։

Ոչ կառավարական խորհրդատվական կազմակերպության՝ OBR-ի հաշվարկներն ու կանխատեսումները ավանդաբար օգտագործվում են ֆինանսների նախարարության կողմից բյուջեն կազմելիս:

Մարտին OBR-ն ակնկալում էր Մեծ Բրիտանիայի տնտեսության մի փոքր անկում այս տարվա համար (0.2%), սակայն կանխատեսում էր 1.8% աճ հաջորդ տարի և 2.5% 2025 թվականին:

Հանթը նշել է նաև, որ Մեծ Բրիտանիայի գնաճը 2024 թվականի վերջում կդանդաղի մինչև 2.8%, իսկ մինչև 2025 թվականը Անգլիայի Բանկի նպատակային ցուցանիշը կկազմի 2%:

Share