Բաժին. Տնտեսական

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է 2954 ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 81 հիփոթեքային վարկ՝ 560,9 մլն ՀՀ դրամ պայմանագրային գումարով, որից Երևանում` 54 վարկ (432,2 մլն ՀՀ դրամ), մարզերում` 27 վարկ (128,7 մլն ՀՀ դրամ): Տրամադրված վարկերի միջին կշռված տոկոսը կազմել է 12.7%, միջին կշռված ժամկետը` 12 տարի:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային Հիփոթեքային Ընկերության Մամուլի ծառայությունից՝  2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմել է 2,954 վարկ` 22,084 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ  վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Ընկերությունը համագործակցում է ՀՀ տարածքում գործող 15 առևտրային բանկերի և 4 վարկային կազմակերպությունների հետ:  

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության ակտիվները կազմում են 22,631 մլն ՀՀ դրամ, պարտավորությունները` 12,649 մլն ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 9,982 մլն ՀՀ դրամ:

Share