Տնտեսական

Թայլանդի զբոսաշրջության ոլորտն ամբողջական վերականգնվել է կորոնավիրուսի հետևանքներից

Թայլանդի զբոսաշրջության ոլորտը լիովին վերականգնվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքներից։ Այս մասին ասել է Թայլանդի զբոսաշրջության վարչության պետի տեղակալը, որը վերահսկում է եվրոպական երկրներում զբոսաշրջության շուկաների խնդիրները։

«Երբ խոսքը վերաբերում է COVID-19-ից հետո մեր զբոսաշրջության շուկայի վերականգնմանը, մեր կառավարությունը, համագործակցելով մասնավոր հատվածի հետ, ուշագրավ աշխատանք է կատարել այս ուղղությամբ: Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգության խնդիրներին: Կարելի է ասել, որ. Թայլանդի զբոսաշրջային ենթակառուցվածքն այժմ ամբողջությամբ վերականգնվել է՝ ավելի մեծ ընտրություն ապահովելով միջազգային և ներքին զբոսաշրջիկների համար, հատկապես հայտնի զբոսաշրջային վայրերում», – ասել է պաշտոնյան:

Նոր հյուրանոցների, սպա սրահների, զվարճանքի և առևտրի կենտրոնների բացմամբ և վերականգնմամբ, կարելի է ասել, որ Թայլանդի զբոսաշրջության ոլորտը դարձել է ավելի արդիական: Ի հայտ են եկել նաև զբոսաշրջային նոր ուղղություններ, որոնց շուրջ համարժեք ու հարմարավետ ենթակառուցվածնքների ստեղծման ու զարգացման հարցն իշխանությունների ուշադրության կենտրոնում է:

Տարեսկզբից Թայլանդ է այցելել 24 միլիոն օտարերկրացի։ Ամենաշատ հյուրերը եկել են հարևան Մալայզիայից՝ 3.9 միլիոն, երկրորդ տեղում է Չինաստանը՝ 3 միլիոն, երրորդում՝ Հարավային Կորեան՝ 1.4 միլիոն, չորրորդը՝ Հնդկաստանը՝ 1.39 միլիոն, հինգերորդը՝ Ռուսաստանը՝ 1.2 միլիոն։

Share