Տնտեսական

Շրի Լանկայի Կենտրոնական բանկը 100 բազիսային կետով իջեցրել է հիմնական տոկոսադրույքները

Շրի Լանկայի Կենտրոնական բանկի արժութային խորհուրդը 100 բազիսային կետով նվազեցրել է ավանդների սպասարկման մշտական ​​տոկոսադրույքը և մշտական ​​վարկային գծերի տոկոսադրույքները՝ համապատասխանաբար մինչև 9% և 10%:

«Որոշումն ընդունվել է ներքին և համաշխարհային տնտեսության ընթացիկ և սպասվելիք իրադարձությունների մանրակրկիտ վերլուծությունից հետո՝ միջնաժամկետ հատվածում գնաճը 5% թիրախային մակարդակում հասցնելու և պահպանելու նպատակով», – ասված է ԿԲ հաղորդագրությունում։

Շրի Լանկայի ԿԲ-ում կարծում են՝ կարճաժամկետ ռիսկերն էականորեն չեն փոխի միջնաժամկետ գնաճի հեռանկարը, քանի որ կանխատեսվում է, որ մոտ և միջնաժամկետ հեռանկարում տնտեսական ակտիվությունը կմնա մակարդակից ցածր: 2023 թվականի հունիսից սկսած ցածր տոկոսադրույքների և ձեռնարկվաշ այլ  միջոցառումների շնորհիվ իրականացվել է դրամավարկային քաղաքականության բավարար մեղմացում՝ միջնաժամկետ կտրվածքով գնաճը կայունացնելու համար:

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խորհուրդն ընդգծել է ֆինանսական հաստատությունների կողմից շուկայական տոկոսադրույքների, հատկապես վարկավորման տոկոսադրույքների մասով դրամավարկային քաղաքականության մեղմացման միջոցառումների արագ և ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ առաջիկա ժամանակահատվածում շուկայական տոկոսադրույքների նորմալացումը արագացնելու նպատակով։

Share