Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 1.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2012 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 587.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 589.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 89.1%-ով և 82.1%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը:

ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 6.5%-ով կամ 35.7 մլրդ դրամով, ընդ որում՝ պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին: 

Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսների ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.9%-ով կամ 22.2 մլրդ դրամով:

Արդյունքում, 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 1.2 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված շուրջ 57.4 մլրդ դրամի դիմաց:

Share