Բաժին. Տնտեսական

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է 188.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերի 34.5%-ը` 188.9 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը: Արդյունքում, արձանագրվել է իննամսյա ծրագրի 83.9% կատարողական:

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` նշված գումարից 130.9 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 52 մլրդ դրամ` նպաստները: 5.9 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից շուրջ 5 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 11.4%-ով կամ 19.3 մլրդ դրամով:

Share