Ֆինանսական

Բիլ Գեյթսը կարծում է, որ Արհեստական բանականության օգնությամբ աշխատանքային շաբաթը կկրճատվի մինչև 3 օր

Արհեստական բանականության տեխնոլոգիանները չեն կարող փոխարինել մարդկանց, բայց դրանք կարող են հնարավոր դարձնել 3-օրյա աշխատանքային շաբաթը,այսպես է կարծում Բիլ Գեյթսը:

Microsօft-ի հիմնադիրը նման կարծիք է հայտնել Թրևոր Նոայի «What Now» փոդքասթի շրջանակներում՝ հավելելով, որ կգա ժամանակը, երբ մարդիկ այլևս ստիպած չեն լինի այդքան շատ աշխատել։

«Կարող է գոյություն ունենալ մի աշխարհ, որտեղ «մեքենաները կարող են պատրաստել ամբողջ սնունդն ու իրերը», և մարդիկ ստիպված չեն լինի աշխատել շաբաթական հինգ օր և ավել՝ ապրուստի միջոց վաստակելու համար», – ասում է Գեյթսը։

«Չեմ կարծում, որ արհեստական բանականության ազդեցությունը կլինի այնքան մեծ, որքան Արդյունաբերական հեղափոխությունը, բայց, իհարկե, կլինի այնքան մեծ, որքան համակարգիչների ներդրումը: Բառերի մշակման հավելվածները չվերացրին գրասենյակային աշխատանքը, բայց նրանք ընդմիշտ փոխեցին այն։ Գործատուներն ու աշխատողները պետք է հարմարվեին, և նրանք հարմարվեցին», – հավելել է նա:

Գեյթսը բիզնեսի միակ հսկան չէ, ով կանխատեսում է ավելի կարճ աշխատանքային շաբաթ: JPMorgan-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնն ևս ասել է, որ աշխատողների հաջորդ սերունդը AI-ի շնորհիվ կունենա միայն 3.5-օրյա աշխատանքային շաբաթ։

«Ձեր երեխաները կապրեն մինչև 100 տարեկան և տեխնոլոգիաների պատճառով քաղցկեղ չեն ունենա, նրանք հավանաբար կաշխատեն շաբաթական երեքուկես օր», – հոկտեմբերին Bloomberg-ին ասել է Դայմոնը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share