Բաժին. Տնտեսական

ԵՐԿՐԻ ՎՐԱ ԱՊՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 8-ՐԴ ՄԱՐԴԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏ Է

Վերջին մի քանի տարիների ընթացքում ամբողջ աշխարհում ծայրահեղ աղքատության եզրին հայտնված մարդկանց թիվը փոքր-ինչ կրճատվել է, սակայն դեռևս շարունակում է մնալ չափազանց մտահոգիչ: Ինչպես նշվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության զեկույցում՝ այժմ աշխարհում ապրում է 868 մլն ծայրահեղ աղքատ մարդ: Նշենք, որ 3 տարի առաջ ցուցանիշը գերազանցում էր 1 մլրդ-ը:

Ըստ զեկույցի հեղինակների՝  այն փաստը, որ այսօր աշխարհում ապրող յուրաքանչյուր 8-րդ մարդը մատնված է աղքատության և սովի, անընդունելի է. երկրագնդի վրա առկա ռեսուրսները կարող են բավարարել բոլորին:

Նշենք, որ 1990-2007 թվականներն ընկած ժամանակահատվածում աշխարհում գրանցվել էր աղքատների թվի շարունակական և զգալի անկում, սակայն վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այս գործընթացը դանդաղել է:

Այսօր աղքատ մարդկանց մեծ մասն ապրում է Աֆրիկայի և Ասիայի զարգացող տնտեսությամբ երկրներում:

Share