Բաժին. Տնտեսական

ԿԱՐՄԻՐ ԽԱՉՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԻՆ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Իսպանիայում Կարմիր Խաչը մեկնարկում է մասշտաբային նոր ակցիա, որի շրջանակներում նախատեսվում է դրամական միջոցներ հավաքել՝ տնտեսական ճգնաժամից առավել տուժած իսպանացիներին օգություն ցույց տալու նպատակով: Սա առաջին անգամն է, երբ կազմակերպվում է նման բնույթի բարեգործական ակցիա:

Նախատեսվում է, որ ակցիայի շրջանակներում ներգրավված դրամական միջոցները կուղղվեն Իսպանիայում խորացող տնտեսական ճգնաժամից տուժած շուրջ 300 հազար մարդկանց օգնության ծրագրերի ֆինանսավորմանը:

Իսպանիայի Կարմիր Խաչի տվյալներով՝ այս սոցիալական օգնության ծրագրում ընդգրկված իսպանացիների 82%-ն ապրում է ծանր աղքատության պայմաններում:  

Նշենք, որ ներկայումս Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմում է 25%:

Share