Բաժին. Տնտեսական

ԿՍՏԵՂԾՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում ազգային ճարտարագիտական լաբորատորիա հիմնադրելու նպատակով ՀՀ կառավարությունը համաֆինանսավորման կարգով հատկացրել է ավելի քան 142 մլն դրամ։  

Նշենք, որ Ազգային ճարտարագիտական լաբորատորիա ստեղծելու ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, National Instruments կորպորոցիայի և ՀՀ ճարտարագիտական պետական համալսարանի ջանքերով կիրականցվի, ընդհանուր առմամբ, 6,2 մլն դոլարի ներդրում:

«Սա աննախադեպ ներդրում է ճարտարագիտական կրթության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում Հայաստանում կստեղծվեն 30-ից ավելի լաբորատորիաներ, որտեղ ուսանողները կստանան արդիական գիտելիքներ: Կարծում ենք՝ այս ծրագիրը ճարտագիտության բնագավառի զարգացման շրջադարձային քայլ է»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Share