Տնտեսական

Մինչև տարեվերջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կհասնի 56 միլիարդ դոլարի

Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը մինչև տարեվերջ կարող է կազմել մոտ 56 միլիարդ դոլար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար, ռուս–թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Օմեր Բոլաթը։

«Նախորդ տարի Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառութությունը կազմել է 68 միլիարդ դոլար: Սա ռեկորդային է: Այս տարի Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանումը 11 միլիարդ դոլարի է եղել, իսկ Ռուսաստանի Թուրքիա՝ 46 միլիարդ դոլար: Ընթացիկ տարվա ապրանքաշրջանառությունն ընդհանուր առմամբ մոտ 56 միլիարդ դոլարի է»,- ասել է թուրք պաշտոնյան:

Միևնույն ժամանակ պաշտոնյան նշել է, որ «երկկողմ առևտրում ավելանում է ազգային արժույթների՝ լիրայի և ռուբլու օգտագործումը»։

Share