Տնտեսական

Մալայզիան դեկտեմբերի 1-ից վերացնում է մուտքի վիզաները Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիների համար

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ երկիրը դեկտեմբերի 1-ից կվերացնի մուտքի վիզաները Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիների համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները կարող են երկրում մնալ առանց վիզայի մինչև 30 օր։ Այսպիսով, Մալայզիան փորձում է ավելացնել օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը:

Ավելի վաղ էլ Չինաստանի ԱԳՆ-ն էր հայտնել, որ իշխանությունները դեկտեմբերի 1-ից առանց վիզայի ռեժիմ են մտցնելու Մալայզիայի և ԵՄ հինգ երկրի՝ Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքացիների համար։ Այս պետությունների ներկայացուցիչները, ունենալով սովորական անձնագիր, առանց վիզայի կկարողանան գործնական և տուրիստական ​​ուղևորություններ կատարել Չինաստան և երկրում մնալ մինչև 15 օր:

Share