Տնտեսական

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել ընկերությունների շահերը և օգնել ներդրողներին

Չինաստանի իշխանությունները կպաշտպանեն չինական շուկայում ներկայացված բոլոր ընկերությունների շահերը և ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն ներդրողների համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Ցյանը։

«Չինաստանը կշարունակի ստեղծել առաջին կարգի շուկայական ուղղվածություն ունեցող բիզնես միջավայր, ապահովել դրա օրինականացումը և միջազգայնացումը, պաշտպանել բոլոր ձեռնարկությունների օրինական իրավունքները և շահերը», – ասել է նա առաջին China International Supply Chain Expo-ի բացման արարողության ժամանակ:

Պշատոնյայի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները կվարեն ոչ խտրական քաղաքականություն, կապահովեն հավասար հնարավորություններ ազգային և արտասահմանյան ձեռնարկությունների համար և կմշակեն նոր միջոցներ՝ ավելի արդյունավետ պաշտպանելու ներդրողների շահերը։ Նա ընդգծել է, որ Չինաստանը հավատարիմ է աշխարհում կայուն, դինամիկ մատակարարման շղթաների պահպանմանը և կնպաստի համաշխարհային տնտեսության վերականգնմանը։

 

Share