Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱԿԱՆ LENOVO-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ HP-ԻՑ

Անհատական համակարգիչների վաճառքի ծավալներով աշխարհում առաջինը չինական Lenovo-ն է: Gartner-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Lenovo-ի մասնաբաժինը անհատական համակարգիչների համաշխարհային շուկայում կազմել է 15,7%: Ամերիկյան HP ընկերությունը, որը մինչ այս համարվում էր շուկայի բացարձակ առաջատարը, հայտնվել է երկրորդ տեղում՝ 15.5% մասնաբաժնով: Անհատական համակարգիչների վաճառքի ծավալներով առաջատար ընկերությունների առաջին հնգյակում են նաև Dell-ը (մասնաբաժինը շուկայում՝ 10,5%), Acer-ը (մասնաբաժինը շուկայում՝ 9.9%) և Asus-ը (մասնաբաժինը շուկայում՝ 7,3%):

Հաշվետու երեք ամիսներին համաշխարհային շուկայում վաճառվել է Lenovo ընկերության արտադրության 13,7 մլն անհատական համակարգիչ, HP ընկերության արտադրության 13.5 մլն անհատական համակարգիչ, Dell ընկերության արտադրության 9,2 մլն անհատական համակարգիչ, Acer և ASUS ընկերությունների արտադրության՝ համապատասխանաբար 8.6 մլն և 6.3 մլն անհատական համակարգիչ:

Նշենք, որ HP-ն անհատական համակարգիչների շուկայի առաջատարն է եղել 2006 թվականից, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերություններն ունեցել է որոշակի դժվարություններ՝ կապված պլանշետ-համակարգիչների և սմարթֆոնների նկատմամբ պահանջարկի աճով:

Share