Բաժին. Տնտեսական

OPEC. 2013Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 3,2%-ՈՎ

Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը հրապարակել է համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ իր նոր կանխատեսումը, ըստ որի՝ 2013 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 3,2%-ով: Ընթացիկ տարվա համար OPEC-ը ակնկալում է համաշխարհային տնտեսության 3.1% աճ:

OPEC-ի վերլուծաբանները գտնում են, որ 2012 թվականին ԱՄՆ տնտեսությունը կաճի 2,2%-ով, իսկ 2013 թվականին՝ 2%-ով: Ճապոնիայի տնտեսության համար կանխատեսվում է համապատասխանաբար 2.2% և 1.1% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ Եվրոգոտու տնտեսական աճն ընթացիկ տարում կկազմի 0,5%, իսկ 2013 թվականին՝ 0,1%:

Նշենք, որ ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան:

Share