Բաժին. Տնտեսական

S&P-Ն ԿՐՃԱՏԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը երկու աստիճանով կրճատել է Իսպանիայի սուվերեն վարկային վարկանիշը՝ «ВВВ+»-ից հասցնելով այն «BBB-»-ի, կանխատեսումը սահմանելով «բացասական»: Բացի այդ, վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է նաև երկրի պարտքային վարկանիշը՝ սահմանելով այն A2 մակարդակում: Ինչպես նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ՝ վարկանիշի կրճատման հիմնական պատճառը երկրում խորացող ճգնաժամն է:  

S&P փորձագետներն այնքան էլ իրատեսական չեն համարում երկրի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները:

Հիշեցնենք, որ պաշտոնական կանխատեսաման համաձայն՝ 2012 թվականին Իսպանիայի տնտեսությունը կաճի 1,8%-ով, իսկ 2013 թվականին երկրում տնտեսական աճը կկազմի 1,4%: 

Share