Բաժին. Տնտեսական

J.P.MORGAN CHASE-Ը ՀԱՇՎԱՐԿԵԼ Է ԻՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Ամերիկյան J.P.Morgan Chase բանկի ֆինանսական կորուստը, որն այս ֆինանսական կառույցը կրել է Bear Stearns բանկը ձեռք բերելու արդյունքում, կարող են հասնել 5-10 մլրդ ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտարարել է բանկի ղեկավար Ջեյմ Դայմոնը: Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում բանկին անհրաժեշտ կլինի լրացուցիչ ևս 1 մլրդ ԱՄՆ դոլար՝ իր գործունեությունը միջազգային նոր ստանդարտներին համապատասխանեցնելու համար:   

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դատական հայց էր ներկայացվել J.P.Morgan Chase-ի դեմ, ըստ որի՝ վերջինս մեղադրվում է 22,5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական խարդախությունների մեջ:

J.P.Morgan Chase & Co առևտրային բանկը հիմնադրվել է 2000 թվականին՝ Chase Manhattan Bank-ի և J.P.Morgan & Co-ի միաձուլման արդյունքում: Բանկն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում, որտեղ աշխատում է ավելի քան 200 հազար մարդ:

Share