Տնտեսական

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների գինը կտրուկ կթանկանա

Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով:

Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.

Ա գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ

Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Բ գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ

Մեկ տարվա համար՝ 24000 դրամ:

Հայտնում են, որ նախաձեռնության հիմքում մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները:

Share