Բաժին. Տնտեսական

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ

Թուրքիան մտադիր է մոտակա 8-10 տարիների ընթացքում Ստամբուլի արևելյան հատվածում ավարտել խոշորագույն ռազմական հետազոտական տեխնոպարկի շինարարությունը: Ստամբուլի տեխնոպարկը (Teknopark Istanbul) կդառնա Սիլիկոնյան հովտի անալոգային տարբերակը` ռազմական արդյունաբերության ոլորտում, և կճանաչվի Եվրոպայի խոշորագույն նմանատիպ կենտրոնը:

Տեխնոպարկի ընդհանուր տարածքը կկազմի 950 հազար քառ. մետր:  Այն հիմնականում մասնագիտացված կլինի ռազմական և քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև տիեզերական, ցամաքային և ծովային համակարգերի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Սպասվում է, որ տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա տարեկան մոտ 10 միլիարդ դոլարով: Տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30.000 մարդ:

Ներկա դրությամբ Թուրքիայում գործում են 37 տեխնոպարկեր, որոնցում տեղակայված են 1200 ընկերություններ:

Նշենք, որ ներկայումս Գյումրիում ընթանում է տեխնոպարկի շինարարություն:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ կառավարութանն առաջարկել է Վանաձորում ևս ստեղծել տեխնոպարկ:

Share