Տնտեսական

ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել

Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 60-ից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել: Նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարարը:

Հայկական կողմն ուսումնասիրում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հրապարակած նյութերը, որոնցով հիմնավորել են մեր տնտեսավարողների արտադրած ապրանքների անհամապատասխանությունները:

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում սկսել է գործողություններ: Հրավիրվել է հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրվա ընթացքում:

Հիշեցնենք՝ ինչպես արդեն հայտնել ենք, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների աճի մասին: Ընթացիկ տարում Հայաստանից մատակարարված ծաղկի և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։

Share