Բաժին. Տնտեսական

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԲԵՐԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է  Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության Հարավային Կովկասի տնտեսության խթանում ծրագրի հայաստանյան խմբի ղեկավար Իրինա Քաուշին և միգրացիայի և մոնիթորինգի հարցերով փորձագետ Կարինե Սիմոնյանին: Նշենք, որ վերոնշյալ կազմակերպությունը «Միգրացիա և զարգացում» սեկտորալ ծրագրերի շրջանակներում մշակել և ներկայացրել է «Հայաստանում Սփյուռքի ներդրումների ներկա իրավիճակը» ուսումնասիրությունը, որի նպատակը սփյուռքյան ներդրումները դեպի Հայաստան բերելու հնարավորությունների հետազոտումն է:

Հանդիպման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է  ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Գերմանիայի Միջազգային համագործակցության  ընկերության որոշ դրույթներ համապատասխանում են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությամբ, պայմանավորվածություն է ձեռքբերվել հստակեցնել նպատակներն ու անցնել գործնական քայլերի:

Share