Բաժին. Տնտեսական

2013Թ.-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԾԱԽՍԻ 1,94 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2013 թվականի համար Ադրբեջանը նախատեսում է ընդլայնել ռազմական ծախսերը՝ դրանք հասցնելով շուրջ 1,94 մլրդ ԱՄՆ դոլարի (1,5 մլրդ մանաթ): 2012 ֆինանսական տարվա համեմատությամբ ռազմական ծախսերի աճը կկազմի շուրջ 8,6%: Նշենք, որ ընթացիկ տարում Ադրբեջանի բյուջեից ռազմական ծախսերին ուղղվել էր 1,4 մլրդ մանաթ:

Սպասվում է, որ հաջորդ տարի ռազմական ծախսերը կկազմեն Ադրբեջանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 13%-ը:

Ադրբեջանի ֆինանսաների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 19,15 մլրդ  մանաթ (22,4 մլրդ ԱՄՆ դոլար), ծախսերը՝ 19,81 մլրդ մանաթ (շուրջ 25,24 մլրդ ԱՄՆ դոլար):

Share