Բաժին. Տնտեսական

WELLS FARGO-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 18% ԱՃ

Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը՝ Wells Fargo-ն, ամփոփել է 2012 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված ամփոփ հաշվետվության՝ հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 18%-ով և կազմել 13,14 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 6%-ով և կազմել 64,14 մլրդ ԱՄՆ դոլար:  

Նշենք նաև, որ ընթացիկ ֆինանսական տարվա միայն երրորդ եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթն աճել է 23%-ով և կազմել 4,72 մլրդ ԱՄՆ դոլար:  

Wells Fargo-ն ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային բանկերի մեկն է, որի ակտիվների ընդհանուր ծավալը հասնում է 1,3 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share