Բաժին. Տնտեսական

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Տնտեսագիտության ոլորտում 2012 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել են ամերիկացի տնտեսագետներ Էլվին Ռոտը և Լլոյդ Շեփլինը՝ գործնականում շուկայական ինստիտուտների նախագծման տեսության համար։ Նշենք, որ  Էլվին Ռոտը ներկայացնում է Հարվարդի համալսարանը, իսկ Լլոյդ Սթաուել Շեպլը՝ Կալիֆորնիայի համալսարանը:

Նոբելյան մրցանակը շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին` Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի ոլորտում արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։ Ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի` տնտեսագիտության համար մրցանակ չի նախատեսվել: Տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար մրցանակ տրվում է 1969 թվականից` Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ:

Share