Բաժին. Տնտեսական

Երևանը ռուս ռելոկանտների նախընտրած քաղաքներից ամենաթանկն է

Ռուսական Осторожно Media հարթակը հրապարակել է ռուս ռելոկանտների նախընտրած քաղաքներում որոշ հիմնական ապրանքների և ծառայությունների գները։ Երևանի, Թբիլիսիի, Բելգրադի, Ստամբուլի և Ալմաթիի գները համեմատվել են Մոսկվայի հետ։

Հրապարակված տվյալների համաձայն վերոնշյալ քաղաքներից ամենաթանկը Երևանն է։ Երևանի կենտրոնում մեկ սենյականոց բնակարան վարձելու համար ամսական միջինում անհրաժեշտ է 1,086 դոլար, կենտրոնից դուրս՝ 709 դոլար։ Ամսական կոմունալ ծախսերը միջինում 121 դոլար են, ֆիթնես ակումբը կարժենա 76 դոլար/ամս։ Միջին գնային սեգմենտի ռեստորանում ճաշը կարժենա 9 դոլար։ Պարենային զամբյուղը՝ 43 դոլար/ամս։ Շարժական ինտերնետը՝ 10 դոլար/ամս, տան ինտերնետը՝ 20 դոլար/ամս։ Մեկ բաժակ կապուչինոն 3 դոլար է։

Կետերից մեծամասնությունով Երևանը ամենաթանկ քաղաքն է։ Այլ քաղաքների հետ գները նշված են կից պատկերում։

Share