Բաժին. Տնտեսական

ՋՈՐՋ ՍՈՐՈՍ. «ԵՎՐՈՊԱՆ ԿՓՐԿՎԻ, ԵԹԵ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԴՈՒՐՍ ԳԱ ԵՎՐՈԳՈՏՈՒՑ»

Եվրոգոտու պարտքային ճգնաժամի բացասական զարգացումներն ու տարածաշրջանում տիրող ընդհանուր անկայուն իրավիճակը սպառնում են ոչ միայն եվրոպական արժույթի գոտու միասնականությանը, այլև ողջ Եվրոպական միությանը: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսը: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն այն է, որ Գերմանիան հեռանա Եվրոգոտու կազմից:

«Կա իրական վտանգ, որ եվրոն կկործանի Եվրամիությունը, և կա այդ խնդիրը լուծելու տարբերակ, որը ենթադրում է Եվրոգոտուց Գերմանիայի հեռացում: Այս զոհաբերությունը Գերմանիան կարող է անել՝ ելնելով Եվրամիության և, մասնավորապես, պարտատեր-երկրների ընդհահուր շահերից», – նշել է Ջորջ Սորոսը՝ հավելելով, որ նման զարգացումը Գերմանիայի համար կարող է լինել անընդունելի՝ բացառապես քաղաքական տեսանկյունից:

Share