Բաժին. Տնտեսական

CITIGROUP-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 88% ԱՆԿՈՒՄ

Ամերիկյան Citigoup բանկն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված ամփոփ հաշվետվության՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բանկի զուտ շահույթը կրճատվել է 88%-ով և կազմել 468 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը կրճատվել է 33%-ով և կազմել 13,951 մլրդ ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ Citigoup-ը հասույթի անկում է գրանցում արդեն չորրորդ եռամսյակն անընդմեջ: Այսպես, 2012 երկրորդ եռամսյակում բանկի հասույթը կրճատվել էր 12.2%-ով, առաջին եռամսյակում՝ 4%-ով, 2011 թվականի չորրորդ եռամսյակում՝ 6.3%-ով:

Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Ֆինանսական հսկայի գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի 100 երկրներում: Citigroup-ն իր ակտիվների մեծությամբ ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն բանկն է: 2012 թվականի հունիս ամսվա վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 1.916 տրիլիոն դոլար:

Share