Բաժին. Տնտեսական

ԼՈՆԴՈՆԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

Լոնդոնյան LME մետաղական բորսայում կնքվող գործարքների թիվը մոտենում է ռեկորդային ցուցանիշի: Սեպտեմբերին LME-ում գրանցվել է բորսայի գործունեության ողջ պատմության ընթացքում ամենամեծ առևտրային ակտիվությունը: Այս մեկ ամսվա ընթացքում բորսայում կնքվել է 14,09 մլն գործարք: LME-ի ներկայացուցիչները վստահ են, որ մինչև տարեվերջ առևտուրն առավել կակտիվանա, և տարվա կտրվածքով կսահմանվի գործարքների թվի ռեկորդ:

Ընթացիկ տարում LME-ում արդեն կնքված գործարքների ընդհանուր ծավալը գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը շուրջ 8%-ով:  

Նշենք, որ 2011 թվականին LME-ում կնքվել էր 146.6 մլն գործարք՝ 15,4 տրիլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Share