Տնտեսական

Ուզբեկստանն ու Ավստրիան առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ են մշակել

Ուզբեկստանի և Ավստրիայի իշխանությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչները ձևավորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ։

Վիեննայում կայացել է միջկառավարական հանձնաժողովի և գործարար համաժողովի ութերորդ հանդիպումը, որին մասնակցել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ և երկու երկրների գործարար շրջանակների ավելի քան 100 ներկայացուցիչ։

«Արդյունքների հիման վրա ձևավորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ՝ ներառյալ հանձնարարված խնդիրների կատարման համակարգված մոնիտորինգի մեխանիզմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համաժողովին ներկայացվել են Ուզբեկստանում հաջողությամբ իրականացված համատեղ ներդրումային ծրագրերը։ Կողմերը պայմանավորվել են համատեղ իրականացնել նոր նախագծեր քիմիական և հանքարդյունաբերության, երկրաբանության, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում։

Share