Տնտեսական

Ռուսաստանը գլխավորում է զբոսաշրջային հոսքը դեպի Թուրքիա

Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային հոսքն ընթացիկ տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել է 26%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 5.8 միլիոն ուղևորություն: Այս ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցրել է առաջին տեղը դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ հղում անելով Թուրքիայի վիճակագրության պաշտոնական տվյալներին։

«Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքով առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 5 838 203 այցելություն (այս տարի դեպի Թուրքիա օտարերկրյա զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի 21%-ը), այս ցուցանիշը 26%-ով ավելի է, քան 2022 թվականի հունվար-հոկտեմբերին, բայց 12.8%-ով պակաս, քան 2019-ին»,- ասվում է զեկույցում։

Ռուսաստանից հետո երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիան, երրորդը՝ Մեծ Բրիտանիան։ Մինչդեռ հոկտեմբերին Գերմանիան գլխավորում է ուղևորահոսքի վիճակագրական ցանկը դեպի Թուրքիա, իսկ ՌԴ-ն 2-րդ տեղում է: Հոկտեմբերին Թուրքիա է այցելել 672,2 հազար ռուսաստանցի:

Share