Բաժին. Տնտեսական

IBM-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 3.8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2012 թվականի երրորդ եռամսյակում համակարգչային տեխնիկայի արտադրության և համակարգչային ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար ամերիկյան International Business Machines (IBM) ընկերության զուտ շահույթը կազմել է 3,824 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշը կրճատվել է 0,4%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 5,4%-ով և կազմել 24,747 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին է նշվում ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

International Business Machines (IBM) ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին և այսօր համարվում է ՏՏ ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության աշխատակիցների թիվն ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 399 հազար մարդ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: 

Share