Բաժին. Տնտեսական

ROYAL BANK OF SCOTLAND-Ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Royal Bank of Scotland-ը, հայտարարել է, որ դուրս է գալիս ակտիվների պաշտպանության պետական ծրագրից (Asset Protection Scheme, APS):  Բանկի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝  Royal Bank of Scotland-ը հաջողությամբ հաղթահարել է իր բոլոր ֆինանսական դժվարությունները և այլևս պետական աջակցության կարիք չունի:  

Նշենք, որ APS-ը ստեղծվել էր 2009 թվականին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության կողմից՝  համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում բրիտանական բանկերի ակտիվներն ապահովագրման միջոցով պաշտպանելու համար:

Royal Bank of Scotland-ը ծրագրում իր մասնակցությունն ապահովելու և իրացվելիության հարցում պետական աջակցություն ստանալու համար, ընդհանուր առմամբ, վճարել է 2.42 մլրդ ԱՄՆ դոլար:

Բացի այդ, Royal Bank of Scotland-ը պետական աջակցության դիմաց բրիտանական կառավարությանն էր փոխանցել իր բաժնետոմսերի զգալի մասը: Այժմ պետությանն է պատկանում RBS-ի բաժնետոմսերի 84%-ը:

Share