Բաժին. Տնտեսական

BHP-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային առաջատաև  BHP Billiton ընկերությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երկաթի հանքաքարի արդյունահանման ծավալն ավելացրել է 1%-ով՝  հասցնելով այն 39,77 մլն տոննա:  Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին երկաթի հանքաքարի արտադրության ծավալը կրճատվել է 3%-ով:  

BHP ընկերության պաշտոնական կանխատեսման համաձայն՝ ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով, որը կավարտվի 2013 թվականի հունիսի 30-ին,  ընկերությունը երկաթի հանքաքարի արդյունահանման ծավալները կավելացնի 5%-ով:

Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում պղնձի արտադրության ոլորտում ընկերությունն ապահովել է 24% աճ, իսկ ցինկի արդյունահանման ծավալներն աճել են 11%-ով:

Share