Տնտեսական

ՉԺՀ-ն հիասթափված է Չինաստանի համար Moody’s-ի կանխատեսումների վատթարացման կապակցությամբ

Չինաստանի իշխանությունները հիասթափված են Moody’s միջազգային վարկանիշային գործակալության՝ Չինաստանի վարկային վարկանիշի կանխատեսումների վատթարացման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Չինաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք հիասթափված ենք Չինաստանի սուվերեն վարկային վարկանիշի կանխատեսումը նվազեցնելու Moody’s-ի որոշումից: Տարեսկզբից Չինաստանի տնտեսությունը մակրոմակարդակում շարունակել է վերականգնվել, և բարելավումներ են նկատվել այն էլ այս բարդ միջազգային իրավիճակի ֆոնին»,- ասվում է գերատեսչության մեկնաբանությունում:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Չինաստանը շարունակում է կայուն կերպով պահպանել ինտենսիվ զարգացումը։ Նշվում է, որ երրորդ եռամսյակում երկրի տնտեսական զարգացման դրական փոփոխություններն էլ ավելի են աճել։

«Ակնկալվում է, որ չորրորդ եռամսյակում Չինաստանի տնտեսությունը կպահպանի աճի միտումը, և մեր երկիրը կշարունակի հանդես գալ որպես կարևոր խթան համաշխարհային տնտեսության կայուն զարգացման համար», – պարզաբանել են ֆինանսների նախարարությունից:

Ավելի վաղ Moody’s-ը հաստատել էր Չինաստանի վարկանիշը A1 մակարդակում և փոխել իր վարկունակության ցուցանիշի կանխատեսումը կայունից բացասականի։ Ինչպես նշել է գործակալությունը, այս որոշումն ընդունվել է՝ ՉԺՀ-ի անշարժ գույքի շուկայում միջնաժամկետ տնտեսական աճի տեմպերի թուլացմամբ և ցուցանիշների անկմամբ պայմանավորված:

Share