Բաժին. Տնտեսական

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանն արդյունահանել է 1,111 տոննա ոսկի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ 14.6%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին այս երկրում արծաթի արդյուանհանման ծավալները կրճատվել են 52,5%-ով և կազմել 0,477 տոննա:

Ըստ պաշտոնական հաղորդագրութան՝ ներկայումս Ադրբեջանում կառուցվում է ոսկու մշակման նոր գործարան, որը կթողարկի տեղական արտադրության մաքուր ոսկի:

Նշենք, որ մինչ հիմա Ադրբեջանում արդյուանհանվող ոսկին նախնական մշակումից հետո արտահանվել է Շվեյցարիա՝ վերջնական մշակման:

Share