Տնտեսական

Ռուսաստանի վարչապետն ակնկալում է, որ տարեվերջին ՌԴ-ի ՀՆԱ-ի աճը կկազմի 3%

Ռուսաստանի տնտեսությունը տարեվերջին կաճի 3%-ով: Այս կարծիքին է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Համախառն ներքին արդյունքի աճը հոկտեմբերին տարեկան կտրվածքով կազմել է մոտ 5%, 10 ամսվա արդյունքներով՝ 3.2%, իսկ տարեվերջին ակնկալում ենք մոտ 3%»,- ասել է վարչապետն ու ընդգծել՝ կա դրական դինամիկա:

Միշուստինը նկատառում է արել, որ նույնիսկ հակառակորդները «բաց խոստովանում են, որ պատժամիջոցները չեն գործում»: Վարչապետի կարծիքով՝ սա խոսում է Ռուսաստանի հաջողությունների մասին։

«Ընդհանուր առմամբ, մեր արդյունաբերությունը լավ արձագանքեց արտաքին ճնշմանը, այն աստիճանաբար վերականգնվում է: Արտադրության աճը հոկտեմբերին շարունակել է աճել՝ տարեկան կտրվածքով 9.5%»,- ասել է պաշտոնյան:

Տնտեսության կայունության մեկ այլ առանցքային ցուցանիշ է զբաղվածությունը։ Վարչապետի խոսքով՝ ՌԴ-ում գործազրկությունը հասել է պատմական նվազագույնին, իսկ եվրոգոտում այս ցուցանիշն ընթացիկ տարում ավելի քան երկու անգամ բարձր է, քան Ռուսաստանում, իսկ որոշ երկրներում այն ​​նույնիսկ ավելի բարձր է:

Share