Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 10.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 237,472.8 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 10.1%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 20.4%-ով և կազմել 6,523.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 7.2%-ով և կազմել 20,421.1 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 19.2%-ով և կազմել 6,336.4 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 48.3%-ով և կազմել 17,085.6 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 18.8%-ով և կազմել 21,952.3 տոննա։

Share