Բաժին. Տնտեսական

EBAY-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 22% ԱՃՈՎ

Ամերիկյան eBay Inc. ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատությամբ, ընկերության զուտ շահույթն աճել է 22%-ով և կազմել 597 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթն աճել է 15%-ով և կազմել 3,4 մլրդ ԱՄՆ դոլար: Շահույթը մեկ սովորական բաժնետոմսի հաշվով կազմել է 0.45 դոլար:  

Ամերիկյան eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունը, որը հիմնադրվել է 1995 թվականին, աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն; Ընկերությանն է պատկանում eBay.com կայքը և PayPal-ը:

Share