Բաժին. Տնտեսական

BANK OF AMERICA-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 2,3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ամերիկյան բանկային հսկան՝ Bank of America Corp.-ն, ամփոփել է 2012 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը կազմել է 2,393 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, զուտ տոկոսային եկամուտները կրճատվել են 10,5%-ով և կազմել 30,332 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ շահույթը մեկ սովորական բաժնետոմսի հաշվով կազմել է 0.22 ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 0.15 ԱՄՆ դոլարի դիմաց:

Ամերիկյան Bank of America բանկը հիմնադրվել է 1904 թվականին: Սեպտեմբեր ամսվա վերջին դրությամբ բանկի համախառն ակտիվները կազմել են 2.162 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Bank of America-ը մասնագիտացած է առավելապես ներդրումային ոլորտում և իր մասնաճյուղերն ունի աշխարհի ավելի քան 40 երկրներում: Bank of America-ին բաժին է ընկնում ամերիկյան ավանդների շուրջ 10%-ը: 

Share