Տնտեսական

Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին չինական ընկերությունների նկատմամբ խտրականության մեջ

Չինաստանի իշխանությունները խտրական են համարում էլեկտրական մեքենաների մարտկոցների բաղադրիչների չինացի մատակարարների նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքը և պատասխան միջոցներ կձեռնարկեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«ԱՄՆ կառավարությունը հրապարակել է էլեկտրամոբիլների սուբսիդավորման քաղաքականություն, որը խտրականություն է դրսևորում չինական ընկերությունների նկատմամբ: Սա տիպիկ ոչ շուկայական ուղղվածության ռազմավարություն և պրակտիկա է»,- ասել է պաշտոնյան:

Ինչպես պարզաբանել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, սուբսիդավորման կանոնների վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունը «խախտում է Առևտրի համաշխարհային ասոցիացիայի հիմնարար սկզբունքները»: Նրա խոսքով՝ դրանով Վաշինգտոնը «էապես խաթարում է համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաների կայունությունը» և խոչընդոտներ է ստեղծում միջազգային առևտրի և ներդրումային հարաբերությունների համար։

«ԱՀԿ-ի շատ անդամներ, ներառյալ Չինաստանը, լուրջ մտահոգություններ են հայտնել այս քաղաքականության վերաբերյալ: Լիարժեք մրցակցությունը տեխնոլոգիական առաջընթացի բանալին է: Առևտրային խոչընդոտները և արդար մրցակցության խոչընդոտները, որոնք ստեղծվել են ԱՄՆ կողմից, ավելի շատ վնաս է, քան օգուտ», – ավելացրել է նա:

Share