Տնտեսական

ԵՄ-ն ակնկալում է, որ Չինաստանը կպարզեցնի եվրոպական բիզնեսների մուտքը չինական շուկա

ԵՄ-ն ակնկալում է, որ Չինաստանը կպարզեցնի եվրոպական բիզնեսների մուտքը չինական շուկա և չի հանդուրժի եվրոպական արդյունաբերական բազայի ոչնչացումը Չինաստանի «անբարեխիղճ մրցակցության» պատճառով։ Այս մասին ԵՄ-Չինաստան գագաթնաժողովից հետո հայտարարել են Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտուրը կազմում է օրական 2.3 միլիարդ եվրո, սակայն մեր առևտրի դեֆիցիտը 10 տարվա ընթացքում աճել է 10 անգամ՝ 40 միլիարդ եվրոյից հասնելով 400 միլիարդ եվրոյի: ԵՄ-ն չի հանդուրժի, անբարեխիղճ մրցակցության պատճառով իր արդյունաբերական բազայի ոչնչացումը», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Եվրամիությունը կոչ է արել Չինաստանին ընդլայնել եվրոպական բիզնեսների մուտքն իր շուկա, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել մեր առևտուրը հավասարակշռելու համար», – իր հերթին ասել է Շառլ Միշելը:

Share