Բաժին. Տնտեսական

AMD-Ն ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ

Համակարգիչների արտադրության ոլորտում հայտնի կանադական AMD ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Համաձայն հրապարակված ամփոփ հաշվետվության՝հաշվետու երեք ամիսներին ընկերության կրած զուտ վնասը կազմել է 157 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2011 թվականի այս նույն եռամսյակում AMD-ի զուտ վնասը կազմել էր 97 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում ըներության վաճառքի ծավալները կրճատվել են 25%-ով և կազմել 1,27 մլրդ ԱՄՆ դոլար:

Share