Բաժին. Տնտեսական

ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՑՈՐԵՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 30%-ՈՎ

Ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ ամսվա նկատմամբ, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսն աճել է 1.4%-ով: Աճը հիմնականում պայմանավորված է եղել մսամթերքի և կաթնամթերքի գների աճով: Միևնույն ժամանակ, սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ինդեքսը դեռևս նվազող է՝ 4%:

Առաջարկի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, արձանագրվել է ցորենի միջազգային գնի շուրջ 30.0% աճ (տ/տ աճը` 10.7%), որն առավելապես բաժին է ընկել եռամսյակի առաջին երկու ամիսներին: Սեպտեմբերին ցորենի գները հիմնականում կայունացել են՝ աճելով ընդամենը 1%-ով:

Շաքարավազի և բրնձի միջազգային գները սեպտեմբերին նվազել են՝ համապատասխանաբար 5.0%-ով և 4.5%-ով, որի պարագայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազումը կազմել է համապատասխանաբար 29.7% և 9.3%:

Share