Բաժին. Տնտեսական

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՆՈՐ ԳԱԶԱՏԱՐ ԵՎ ՋՐԱՏԱՐ

Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գործարկվել է խմելու ջրի ներքին ցանցը: Վերջինիս կառուցման համար Կառավարության կողմից հատկացվել էր 65 մլն, իսկ Երասխահուն համայնքի բյուջեից՝ 20 մլն դրամ:

Ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին ընթացիկ տարվա հունվարից, ինչի արդյունքում համայնքում կառուցվել է 7 հազար 320 մետր ջրագիծ, որից օգտվում են 314 շահառուներ:

Իրականացված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում:

Վարչապետը եղել է նաև Ֆերիկ համայնքում, որտեղ էլ շահագործման է հանձվել նորակառույց գազատարը: Համայնքի գազիֆիկացման համար գործադիրը հատկացրել էր 62 մլն 725 հազար դրամ: Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում կգազիֆիկացվի 98 տնտեսություն:

Արմավիրի մարզ կատարած այցի վերջում Կառավարության ղեկավարը եղել է նաև Աղավնատուն համայնքում և մասնակցել տեղի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցու օծման արարողությանը:

Share