Բաժին. Տնտեսական

ՀԲ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Համաշխարհային բանկի  (ՀԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպիին և այլ ներկայացուցիչների:

Հանդիպման շրջանակներում Ժան Միշել Հապպին ընդգծել է, որ ՀԲ-ի ու Տրանսպորտի եւ կապի նախարարության միջեւ տարբեր ծրագրերի շուրջ ստեղծված համագործակցությունն արդյունավետ աշխատանքի շատ լավ օրինակ է: Նա Գագիկ Բեգլարյանին ներկայացրել է ՀԲ-ի  “Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման” նոր ծրագրի առանձնահատկությունները, եւ համոզմունք հայտնել, որ նախարարի ղեկավարությամբ առաջիկայում  հնարավոր կլինի ծրագիրը կյանքի կոչել:

Նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունել է ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները: «Ես մանրամասն ուսումնասիրել եմ այն եւ ծրագրի իրագործման հարցում որեւէ խնդիր չեմ տեսնում։ Պարզապես նախագծային աշխատանքները պետք է արագացնել, որպեսզի շինարարության մեկնարկը տրվի գարնան սկզբին»,-ընդգծել է նախարարը:

Ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարին վստահեցրել է, որ  նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Նախագծի հիմնական նպատակն է` բարելավել գյուղական համայնքների հասանելիությունը դեպի շուկաներ եւ տարբեր ծառայություններ:  Ծրագիրը հիմնված է երկու բաղադրիչի վրա՝ կենսական նշանակության ճանապարհների վերականգնում եւ ծրագրի կառավարում: Կֆինանսավորվեն նաև ճանապարհի անվտանգությանն ու հանրային իրազեկվածությանն  ուղղված մի շարք ուղղություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Share