Բաժին. Տնտեսական

PHILIPS-Ը ԿՐԿԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

Կենցաղային տեխնիկայի արտադրության ոլորտում առաջատար եվրոպական Royal Philips Electronics N.V. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել է 584 մլն եվրո: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակաշրջանում ընկերությունը կրել էր 1,13 մլրդ եվրոյի վնաս:

Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի ծավալներն աճել են 11,1%-ով և կազմել 17,63 մլրդ եվրո, իսկ շահույթը մինչև հարկումը կազմել է 882 մլն եվրո:

Share