Բաժին. Տնտեսական

MCDONALD'S-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Արագ սննդի սպասարկման ոլորտում համաշխարհային առաջատար McDonald’s Corp. ռեստորանային ցանցն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել է 7,2 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կազմել է 1.43 դոլար:

Ըստ հրապարակված ամփոփ հաշվետվության` հաշվետու երեք ամիսներին McDonald’s-ի վաճառքի համախառն ծավալն աճել է 1.9%-ով: Հատկանշական է, որ ընկերությունը վաճառքի աճ է գրանցել բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ գործում է:

McDonald’s-ը հիմնադրվել է 1955 թվականին: Այժմ ցանցն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 119 երկրում:  McDonald’s-ի ծառայություններից օրական օգտվում է շուրջ 69 մլն մարդ:

Share