Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՃԵԼ Է, ԻՍԿ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ` ՆՎԱԶԵԼ

Ըստ վերջնական ճշգրտված տվյալների` 2011 թվականին, 2010 թվականի համեմատ, եվրոպական երկրների բյուջեների համախառն պակասուրդը նվազել է, իսկ համախառն պետական պարտքն աճել է: Այս մասին հաղորդում է Eurostat-ը:

Այսպես, հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով Եվրոգոտու անդամ երկրների պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 87,3%-ը` 2010 թվականին գրանցված 85,4% ցուցանիշի դիմաց: Դրամային արտահայտությամբ եվրոպական միասնական գոտու անդամ երկրների պետական պարտքը կազմել է 8,34 տրիլիոն եվրո: Միևնույն ժամանակ, Եվրոգոտու երկրների համախառն բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 4.2%-ը: 2010 թվականին ցուցանիշը կազմել էր 6.2%:

Եվրամիության անդամ 27 երկրների պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 82.5%-ը (10.43 տրիլիոն եվրո), իսկ բյուջեի պակասուրդը նվազել է մինչև ՀՆԱ-ի 4.4%-ը:

2011 թվականին բյուջեի պակասուրդի և ՀՆԱ-ի հարաբերակցության ամենավատ ցուցանիշը գրանցվել է Իռլանդիայում (13,4%), Հունաստանում (9,4%) և Իսպանիայում (9,4%): Լավ ցուցանիշ ապահովել են Լյուսքսեմբուրգը (0,3%), Ֆինլանդիան (0,6%) և Գերմանիան (0,8%):

Share